Դերասան Վաչե Թովմասյանն այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում, ինչը «Քարե դարդի»-ի երկրպագուներին անհանգստանալու առիթ է տվել: Արդեն իսկ պտտվում են կարծիքներ, թե սիթքոմը 4-րդ եթերաշրջան չի ունենա:
Life.panoarama.am-ը խոսել է դերասան Էմիլ Գալստյանի հետ, ով «Քարե դարդ»-ում մարմնավորում է Սոսոյի կերպարը:
«Սա հերթական հայկական ավանդական պտտվող լուրերն են, որոնց ինքս վաղուց կարոտել էի, սակայն հերթական անգամ ու ավանդությանը համաձայն` պիտի ասեմ, որ սխալ լուրեր են: «Քարե դարդ» սիթքոմի ֆեյսբուքյան էջում անգամ նկար է տեղադրված, որն ակնարկում է` շուտով կլինի 4-րդ եթերաշրջան: Ինչ վերաբերվում է Վաչեին, նա իր գործի բնույթով հաճախ է բացակայում երկրից, ինչը ընդհանրապես կապ չունի սիթքոմի աշխատանքների հետ ու չի խանգարում սիթքոմի բնականոն աշխատանքին: Մենք մեզ տրված գործը մաքսիմալ պրոֆեսիոնալ ենք աշխատում կատարել, այնպես որ մեր հանդիսատեսին մաղթում ենք մի փոքր համբերություն` մինչև 4-րդ եթերաշրջան, որը շատ խոստումնալից է»,- նշեց Էմիլ Գալստյանը:
Այս ընթացքում արդեն իսկ ընթանում են «Քարե դարդ»-ի նկարահանումները, սակայն Էմիլը խուսափեց մանրամասներ հայտնել.«Մեզ մոտ հիմնական դերասանական խումբը չի փոխվել: Փակագծեր չեմ ուզում բացել, բայց իմ կարծիքով այս եթերաշրջանը շատ տարբերվող է լինելու նախորդ երեք եթերաշրջաններից: Ընդ որում` տարբերվող կլինի և հումորային տեսանկյունից, և կերպարային բնավորության փոփոխություններից: Ավելի վայրենի եթերաշրջան է սպասվում»,- հավելեց նա: