45 տարվա ընթացքում 45 օսկարակիր ֆիլմերի եզրափակիչ տեսարանները միավորել են մեկ հոլովակում
Advertisement 1000 x 90

45 տարվա ընթացքում 45 օսկարակիր ֆիլմերի եզրափակիչ տեսարանները միավորել են մեկ հոլովակում

Ցանցում հայտնվել է հոլովակ, որում միավորել են այն 45 ֆիլմերի եզրափակիչ տեսարանները, որոնք «Օսկար» մրցանակի են արժանացել 1970 թվականից մինչև մեր օրերը: Տեսանյութը հրապարակված է Vimeo-ի Room 237 ալիքում:

Յուրաքանչյուր տասնամյակ ներկայացված է մի քանի կինոնկարով: Մոնտաժում հայտնվել են նաև այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Տիտանիկը», «Ֆորեսթ Համփը», «Կնքահայրը», «Գառների լռությունը» և «Բերդմենը»: Տեսագրությունն ուղեկցվում է «Լուսնի լույսը» ֆիլմից Նիկոլաս Բրիթելի The Middle of the World կոմպոզիցիայով:

Այս տարի «Օսկար»-ի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում: