Ներկայացնում ենք նարնջի կեղևի 8 անսպասելի և օգտակար կիրառություն:
Սառնարանի տհաճ հոտ
Կեղևի վրա աղ ցանեք և դրեք մրգի և բանջարեղենի հատվածում: Այսպես կազատվեք սառնարանի տհաճ հոտից:
Փայտե կահույք
Ապակե տարայի մեջ կիսով չափ կեղև լցրեք, վրան քացախ: Թողեք 2 շաբաթ: Այս հեղուկով կարող եք մաքրել կահույքը:
Մաքրել չժանգոտվող մակերեսը
Մակերևույթը սրբեք պարզապես նարնջի կեղևով, բայց զգուշությամբ:
Թարմացնել հագուստները
Հագուստի մեջ նարնջի մի քանի կեղև թողեք: Նարնջի բուրմունքը կթարմացնի հագուստը:
Թարմացնել մազերը
Ցիտրուսային մրգերի յուղը հարմար է մազերի բոլոր տեսակների համար: Պարզապես, պետք է մի քանի կաթիլ յուղ ավելացնել շամպունի մեջ:
Վերացնել խոհանոցի լվացարանի տհաճ հոտը
Մի քանի կեղև դրեք ջրափողրակի մեջ:
Պայքարել մոծակների և այլ միջատների դեմ
Նարնջի կեղևի բույրը հաճելի է մարդուն, բայց տհաճ՝ միջատներին:
Կրակ վառել
Նարնջի կեղևը վառելով կարելի է կրակ ստանալ: