Ֆաինա Հարությունյանի ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ ցուցադրությունը, հյուրերը, բեքսթեջը. kamoblog.tv (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆաինա Հարությունյանի ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ ցուցադրությունը, հյուրերը, բեքսթեջը. kamoblog.tv

Եթե նկատել եք, վերջին շրջանում Ֆաինա Հարությունյանն իր աշխատանքներում փորձում է ընդգծել հայկական արժեքները. այդպես, նրա «Տիգրան մեծ», «Լեգենդը…» շարքերը դարձան իսկական հիթ այս տարի, և ահա նրա նոր հավաքածուն՝ արդեն ոգեշնչված լեգենդար «Գտնված Երազ» մուլտֆիլմից: Փոքրիկ աղջնակի և ծերուկի մասին պատմող մուլտֆիլմն այս տարի կնշի իր ստեղծման 40-րդ տարեդարձը:

Մուլտֆիլմի հեղինակները՝ Հովհաննես և Մարինա Դիլաքյանները բնակվում են Նյու Յորքում, և չնայած անձամբ չկարողացան ներկա գտնվել ցուցադրությանը, բայց իրենց համաձայնությունն օգտագործելու թե անվանումը, թե կերպարներին այս նախագծում Դիլաքյանները Ֆաինաին փոխանցել էին դեռ նոյեմբեր ամսին, երբ Ֆաինան մեկնել էր Նյու Յորք:

Նույնիսկ Ռուբեն Հախվերդյանը, ում հիանալի կատարումը հնչում է ֆիլմում, տեղեկանալով ցուցադրության մասին, այսօր հայտնել էր իր շնորհակալությունը, որ մուլտֆիլմն այդ 4 տասնամյակ անց դեռ չի մոռացվում և ոգեշնչում է երիտասարդ դիզայներներին հավաքածուներ ստեղծել:

Երևան մոլն այս ցուցադրությամբ ամփոփում էր Գարունը և դիմավորում Ամառը, բացի այդ մոտեցող երեխաների տոնի հետ թեման առավել քան համահունչ էր: Ցուցադրության գործընկերներն էին Any Rose ծաղկե և հարսանյան սրահը, ինչպես նաև Beautiful գեղեցկության սրահը:

Առաջարկում եմ օնլայն գնահատել ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ հավաքածուն, ծանոթանալ ցուցադրության դիզայնին, հետևել հյուրերին և դիտել ցուցադրության վիդեոտարբերակը:

kamoblog.tv