«Պարարտանյութերի թագավորը» իր նավով մտել է Լոնդոն (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պարարտանյութերի թագավորը» իր նավով մտել է Լոնդոն

The Daily Mail–ը ներկայացրել է ֆոտոշարք, ռուս գործարար Անդրեյ Մելնիչենկոյի և նրա կնոջ՝ սերբուհի Ալեքսանդրա Նիկոլիչի մասնակցությամբ, որն ի դեպ ժամանակին եղել է  «Միսս Հարավսլավիան»:

Ֆոտոշարքից ընտրեցինք միայն 44-ամյա ռուս միլիարդատիրոջը պատկանող, 2008-ին կառուցած և 320 մլն արժողությամբ զբոսանավի մասին հոլովակն ու նկարները:

Զբոսանավի անունը՝ «А» նավ է: Մեգազբոսանավը նախագծել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարքը: Նավի երկարությունը 119 մետր է: Մելնիչենկոյի հսկայական, 240մ2 մակերեսով նավախուցը գտնվում է ամենավերևում: Դեպի նավախուց տանող զսպանակաձև աստիճանների բազրիքի համար միլիարդատերը 60 հազար դոլար է ծախսել:

Նշենք, որ ռուս օլիգարխին Արևմուտքում անվանում են «Պարարտանյութերի թագավոր»: Մելնիչենկոն զբաղեցնում է 11-րդ տեղը Forbes–ի ռուս միլիարդատերերի վարկանիշում ու 139-րդը՝ համաշխարհային վարկանիշում: Գործարարը Սիբիրի ածխային էներգետիկ ընկերության, «Եվրոքիմ» ԲԲԸ-ի ու Սիբիրի էներգետիկ ընկերության սեփականատերն է։

 

September 3, 2016 - London, London, UK - A striking luxury motor yacht known simply as A has sailed up the Thames and under Tower Bridge. Designed by Philippe Starck and built in 2008, the unconventional 119m long luxury yacht has a distinctive knife-like hull. The $300million yacht was built for Russian billionaire Andrey Melnichenko but it was reported earlier this year he was selling the vessel after having a new, even bigger, $450 million yacht built. Credit: Rob Powell/LNP (Credit Image: Global Look Press via ZUMA Press)

A_(ship)_at_Sorrent_2012_3

540250_yacht_a_andrey_melnichenko_2048x1152_(www.GetBg.net)