Լիա Ադլերը Արնոլդ Մեյեր Սփիլբերգի հետ ամուսնացել է 1945 թվականին։
Լոս-Անջելեսում 98 տարեկան հասակում մահացել է Լիա Ադլերը՝ հանրահայտ ամերիկյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի մայրը։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter պարբերականը։ Պարբերականի տեղեկությունների համաձայն, ռեժիսորի ծնողները ամուսնացել էին 1945 թվականին։
Զույգը ունեցել է չորս երեխա՝ Սթիվեն, Էնն, Սյու և Նենսի։ Ամուսինները ամուսնալուծվել են 1966 թվականին։ Սփիլբերգի հայրը ողջ է և փետրվարի 6-ին լրացել է նրա 100-ամյակը։