«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը». Huffingtonpost
Advertisement 1000 x 90

«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը». Huffingtonpost

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ոտնահարումներին և բլոգեր Լապշիի նկատմամբ հետախուզում հայտարարելու քայլին անդրադարձել է ամերիկյան Huffingtonpost-ը:

«Դուք կարող եք այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. Ալիևի վարչակազմի երկյուղած քաղաքականությունը» վերնագրված հոդվածում, Ալիևյան կլանի բռնապետական ռեժիմի անօրինականություններին զուգահեռ՝ ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությունը, թե ինչպես է մեկ այլ բռնապետ՝ Իոսիֆ Ստալինը 1921 թվականին 95 տոկոս հայ բնակչություն ունեցող Արցախը բռնակցել Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ հիմք դնելով 1991-ից առ այսօր ծավալվող հակամարտությանը:

«Այլ հնարքներին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ
այցելած յուրաքանչյուր օտարերկրացի ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը 683 հոգու հայտարարել է «պերսոնա նոն գրատա»: Երբ տեսնում ես, որ միայն անցած 2 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղ է այցելել մոտ 25000 զբոսաշրջիկ, պարզ է դառնում, թե ինչ անկատար է Ադրբեջանի ցուցակը և ինչ անհեթեթ է բլոգեր Լապշինի ձերբակալությունը: Անշուշտ, Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվում նրանք, ում այցելությունները հայտնի են դառնո ւմ լրատվամիջոցների միջոցով:

Ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն և Ֆրանսիայի Ներքին գործերի գործող նախարար Բրունո Լը Ռուն այս ցուցակի ամենաակնառու ներկայացուցիչներն են: Դյուկը 10-րդ մարդն է, ում ոտքը դիպել է Լուսնի մակերևույթին՝ «Ապոլոն 16»-ի կազմում, սակայն ԼՂՀ այցելելուց հետո նրա ոտքը էլ չի դիպչի Ադրբեջանի հողին (եթե մի պահ ենթադրենք, թե ինքը կցանկանա):

Լապշինը ճանապարհորդ-լրագրող է, ով եղել է 120 երկրներում: 2016թ. վերջին նա գնաց Բելառուս. մի որոշում, որի համար պետք է, որ զղջա: Փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին: Լրագրողների պաշտպանության կոմիտեն 2 անգամ պահանջել է, որ այս որոշումը կասեցվի: Հատկանշական է այն փաստը, որ թե Լուկաշենկոն, թե Ալիևը լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում»:

«Լապշինի բլոգում կանխատեսելի զարգացումներ են նկատվում, այն պահից, ինչ նա «ժամանել» է Բաքու: ԼՂՀ-ին վերաբերող նրա հրապարակումները հեռացվել են, իսկ այցելած երկրների շարքից բացակայում է Լեռնային Ղարաբաղի անվանումը:

Ըստ լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ Ադրբեջանում կա բանտարկված 259 լրագրող. և սա՝ ընդամենը 7 միլիոն բնակչություն ունեցող երկրում»,- նշված է հոդվածում:



Նման նյութեր