
Փոքրիկ պանդային ներկայացնող տեսահոլովակը, որը կենդանաբական այգու աշխատողին խանգարում է հավաքել-մաքրել, մի քանի օրում 95 միլիոն դիտում է հավաքել Facebook-ում:
Mashable-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Սիչուանի նահանգում: Տեսանյությում, որը հրապարակվել է փետրվարի 22-ին, պանդայի ձագը փորձում է գրավել մեծավանդակի աշխատողի ուշադրությունը. նա կախվում է տղամարդու ոտքից և ամեն կերպ խանգարում նրան կատարելու իր պարտականությունները:
Facebook-ի օգտատերերը համակարծիք են, որ կենդանաբական այգու աշխատողին կարելի է միայն նախանձել: «Դա հենց այն աշխատանքն է, որով ես կերազեի զբաղվել ամեն օր»,- գրել է մեկնաբաններից մեկը: