
Փետրվարի 26-ին Երկրի բնակիչները կկարողանան եզակի աստղագիտական երևույթի հետևել՝ արևի օղակաձև խավարմանը: Այս մասին հայտնում է Infroming-ը:
Արևի օղակաձև խավարումը տեղի է ունենում այն պահին, երբ երկնակամարում կրճատվում են Լուսնի և Երկրի մակերևույթի ստվերները: Լուսինը կծածկի արևի սկավառակի մի փոքր հատվածը, իսկ դիտելու համար հասանելի կլինի ոչ մեծ նեղ եզրը:
Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին և մերձարևադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի և Արգենտինայի բնակիչները: Խավարումը կդիտվի նաև հարավաֆրիկյան մի շարք երկրներում:
Այն, որ խավարումը կարելի է տեսնել միայն որոշ երկրներում, գիտնականները բացատրում են Երկրի վրա Լուսնի ստվերի մակերեսով, որը կազմում է 270 քառակուսի կիլոմետր:
Գիտնականներն զգուշացնում են, որ նման կարգի երևույթները մարդկանց ինքնազգացողության վրա ազդում են, ուստի արևի խավարման օրերին հարկ է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել: