Ժամանակակից աշխարհում ահռելի տեմպերով մեծանում է այն անձանց թիվը, ովքեր սմարթֆոն են օգտագործում։ Հեռախոսը գրեթե օրվա ողջ ընթացքում մեր կողքին է. շատերս այն օգտագործում ենք նույնիսկ զուգարանում։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ մեզանից շատերն էլ սովորություն ունեն քնելիս այն դնել պահարանի վրա կամ բարձի մոտ։ Սա կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, քանի որ հեռախոսները ճառագայթում են։
Երբ հեռախոսը մոտ է գլխին կամ դրված է բարձի մոտ, դա հանգեցնում է սթրեսի, անքնության, ուշադրության դժվար կենտրոնացման, ճանաչողական խնդիրների, արտադրողականության նվազեցման, գրգռվածության, գիշերային մղձավանջների, գլխացավերի և այլ խնդիրների։
Ճառագայթման ազդեցությունն օրգանիզմի վրա նվազեցնելու նպատակով խորհուրդ է տրվում.
- Նվազագույնի հասցրեք զանգերի տևողությունը։
- Միացրեք թռիչքի ռեժիմը, երբ հեռախոսը չեք օգտագործում։
- Հեռախոսին մոտ մի քնեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը