Կինոաշխարհում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակի արձանիկի գինն աճում է. այս տարի յուրաքանչյուր արձանիկի համար կազմակերպիչները վճարել են 696 դոլար: Forbes-ը գրում է, որ, այսպիսով` վերջին վեց տարվա ընթացքում արձանիկի գինը կրկնակի ավելացել է. 2011-ին մեկ «Օսկար»- ի արժեքը եղել է 400 դոլար:
Թեև մրցանակակիրները, պայմանագրի համաձայն, կարող են արձանիկը վաճառել միայն մրցանակաբաշխության կազմակերպիչ Կինոարվեստի ակադեմիային ընդամենը մեկ դոլարով, սակայն զգալի թվով արձանիկներ հայտնում են շուկայում: 1999 թվականին մեկ արձանիկը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով:
Կինոարվեստի ինստիտուտը մրցանակաբաշխության գոյության ընթացքում հանձնել է ավելի քան 3000 արձանիկ: Արձանիկի տեսքը երբեք չի փոխվում, այն կշռվում է 3,85 կգ: