Աստղացույցի կամ կենդանակերպի նշանները կնոջ բնավորության հարցում մեծ դեր ունեն: Իսկ ի՞նչ ազդեցություն ունեն ամուսնական հարցերում:
Թագուհի Խեցգետինը
Այս կանայք հզոր զգացմունքներ ունեն իրենց զուգընկերոջ նկատմամբ: Հետևաբար, առաջարկում են անկրկնելի սեր, որի համար պատրաստ են ամեն ինչի: Նման կին ընտրելը ճիշտ է, և սա երջանկության աղբյուր է: Սակայն նրանց բնորոշ է չափից ավելի դրամատիզմը այն բաների համար, որոնք դրան արժանի չեն: Տան բարի մթնոլորտի ու խաղաղության շտեմարանն են: Հրաշալի խոհարարներ են: Լավ մայրեր են: Ընկերոջ մեջ ամենից շատ գնահատում են բարությունը և ազնվությունը:
Կայսրուհի Խոյը
Տղամարդկանց ծնկի են բերում: Ունեն ամուր և կայուն բնավորություն, միշտ հասնում են իրենց նպատակին: Եթե այդ տեսակը հոգեհարազատ է, ապա Խոյ կանայք ամենալավը կլինեն ձեզ համար: Նրանք միշտ ձեր օգնության կարիքը ունեն, փոխադարձաբար ձեզ կապահովեն բարձր սոցիալական կարգավիճակով, աշխատանքով: Իրատես են: Խիստ մայրեր են. առյուծ են դաստիարակում: Զուգընկերոջից ակնկալում են ամուր բնավորություն, որոշակիություն:
Տիրուհի Առյուծը
Այս կանայք հիրավի՝ մարտիկներ են, ուժեղ և ահեղ: Դրա համար տղամարդկանց մեջ նույն բնավորության գծերն են փնտրում: Նրանք միայն ուժեղ տղամարդկանց են ուզում գրավել, իենց կողմը քաշել: Փնտրում են այնպիսիններին, ովքեր ամեն բան կանեն մտերիմների և նեղ շրջապատի համար: Երբեք չեք գտնի կնոջ այլ տեսակ, որ ավելի շատ կսիրի, քան կին Առյուծը: Նրա սերն անաչառ է և մաքուր: Միշտ պայքարում է ընտանիքի և մտերիմների համար: