Քիմ Քարդաշյանը ֆանատներին բաժանել է ամուսնու ֆիրմային մարզակոշիկները
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը ֆանատներին բաժանել է ամուսնու ֆիրմային մարզակոշիկները

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի զույգ մարզակոշիկ է  բաժանել Yeezy Boost 350 V2 նոր հավաքածուից: Դրանց ապագա տերերին նա ընտրել է Twitter-ում: Կոշիկի դիզայնով զբաղվում էր նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, adidas-ի հետ համագործակցությամբ:

Քարդաշյանը մարզակոշիկների բաժանումը կազմակերպել է պաշտոնական ռելիզի հաջորդ օրը: Մեկնաբանություններում նա օգտատերերից ճշտել է չափսը և խնդրել տեղեկացնել, երբ որ նրանք մարզակոշիկներն ստանան:

Քանյե Ուեսթն սկսել է ելույթ ունենալ 2000-ական թվականների սկզբին: Արտիստի հաշվին կա ավելի քան 21 մլն վաճառված սկավառակ և 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ:

Adidas-ի հետ երաժիշտը համագործակցում է 2013 թվականից: Համատեղ հավաքածուները ներառում են հագուստ և կոշիկ: Ուեսթի մարզակոշիկները թողարկվում են սահմանափակ քանակով: Ներկա դրությամբ մարզակոշիկների վերջին շարքը վաճառքում հայտնվել է 2017 թվականի փետրվարի 25-ին: