Փետրվարի 27-ին տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության վարկանիշը պատմության մեջ արձանագրել է ամենացածր վարկանիշը: Այդ մասին հաղորդում է Hollywood Reporter-ը:
Մրցանակաբաշխությունը դիտել է 34,3 միլիոն մարդ, ինչն ինը տոկոսով ցածր է նախորդ տարվա համեմատ: Սա նաև 2008 թվականից սկսած ամենաքիչ հեռուսադիտող ունեցած մրցանակաբաշխությունն է: Այն ժամանակ միջոցառումը դիտել է 32 միլիոն մարդ: Արդեն 17-րդ տարին անընդմեջ ռեկորդը պաշտպանում է 2000 թվականի մրցանակաբաշխությունը, երբ հեռուստադիտողների թիվը կազմել է 46,5 միլիոն մարդ:
Կիրակնօրյա մցանակաբաշխությունը նաև եղել է վերջին տասնամյակի ամենաերկար հեռարձակումը, այն տևել է 3 ժամ 49 րոպե:
«Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում «Օսկար»-ը բաժին է հասել Բարրի Ջենկինսի «Լուսնի լույսը» ժապավենին, թեև բեմ բարձրացած արտիստները սխալմամբ հայտարարել էին պարգևը ռեժիսորԴեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլին շնորհելու մասին: