
Հայտնի հաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկայի հայկական տաղավար, որտեղից էլ Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
«Առավոտվանից շուկայում եմ։ Եկել եմ հայկական տաղավար»,- մեկնաբանել է նա։
«Որտեղ է գաթան, ինչու է վրացականը, սա մեր խաչապուրին է»,- հետաքրքրվել է հաղորդավարուհին վաճառողուհուց։
Կանդելակին իր հետևորդներին խորհուրդ է տվել փորձել հայկական ղափամա՝ դդումը՝ բրնձով, ընդգծելով, որ դա անսովոր է և շատ համեղ։
wnews.am