Chanel-ը ժամացույց է ներկայացրել կամելիայի թերթիկների ձև ունեցող մեխանիզմով
Advertisement 1000 x 90

Chanel-ը ժամացույց է ներկայացրել կամելիայի թերթիկների ձև ունեցող մեխանիզմով

Chanel ֆրանսիական նորաձության տունը ժամացույցի ստորաբաժանման 30-ամյակի տարում ներկայացրել է Premiere ժամացույցի նոր տարբերակը՝ կամելիայի՝ բրենդի խորհրդանիշերից մեկի թերթիկների ձև ունեցող Calibre 2 մեխանիզմով: Այդ մասին Lenta.ru-ին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ժամացույցը պատրաստվել է սպիտակ ոսկուց և դեկորացված է կլոր երեսակմամբ 246 ադամանդներով, բացի այդ, կորպուսի վրա պատկերված է Առյուծ՝ Կենդանակերպի այն նշանը, որի ներքո ծնվել է նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն և ուրիշներ: