«Բարով գնաս, ձմեռ». Լիլի Հովերի նոր ֆոտոշարքը՝ սառած Սևանա լճից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բարով գնաս, ձմեռ». Լիլի Հովերի նոր ֆոտոշարքը՝ սառած Սևանա լճից

Հաղորդավարուհի Լիլի Հովերը գարնանը ընդառաջ «Բարով գնաս, ձմեռ» ֆոտոշարք է ներկայացրել և այն իրականացնելու համար ուղևորվել է Սևան: BlogNews.am-ին տրամադրելով ֆոտոշարքը, հաղորդավորուհին պատմել է գաղափարի մասին.«Արդեն երկու շաբաթ է Սևանա լիճը համատարած սառցակալած է, առանձին հատվածներում սառույցի շերտը կազմում է  քսան սանտիմետր: Նման մասշտաբային սառցակալում վերջին անգամ դիտվել էր  2012-ին, պահպանվել 7 օր:

Մինչև ջերմությունն ու հատկապես քամիները կվերադարձնեն Սևանի նախկին տեսքը, այն հիասքանչ է նաև «կապույտ սառույցներում»:

Այսօր ճանապարհում ենք ոչ այնքան գիտականորեն, բայց մեզ համար զգացողությամբ  «ծանր» ձմեռը, որը գարնանամուտը տոնելու առիթ է բոլորիս համար: «Բարով գնաս, ձմեռ» ֆոտոշարքը սառած Սևանի մայրամուտին:

blognews.am