Դիմահարդար Գոհար Ավետիսյանը մեծ ճանաչում է վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ Մոսկվայում, որտեղ էլ ապրում և ծավալում է իր գործունեությունը: Գոհարի ծառայություններից են օգտվում ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները, որոնցից են, օրինակ, երգչուհի Աննա Սեդակովան և մոդել, «Միսս տիեզերք» Օկսանա Ֆեոդորովան, ովքեր օրերս իրենց Instagram-ում հիացմունք են հայտնել Գոհարի և նրա աշխատանքի վերաբերյալ:
«Ես ուղղակի սիրահարված եմ քո տաղանդին և գեղեցկությանը: Շնորհակալ եմ, որ այսօր կերպարանափոխեցիր ինձ»,- գրել է Աննա Սեդակովան:
Օկսանան իր և Գոհար Ավետիսյանի լուսանկարը մակագրել է այսպես.
«Ասել, որ Գոհարն իր գործի պրոֆեսիոնալն է, նշանակում է՝ ոչինչ չասել: Նա ուղղակի գեղեցկուհի է, անհավանական, հիանալի, խելացի մարդ, իսկական վարպետ: Անչափ ուրախ եմ ծանոթության համար»,- գրել է Օկսանան: