Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Իրինա Հարությունյանը և այլք՝ քրեական նոր դրամայում՝ «Քավարան». life.tert.am
Advertisement 1000 x 90

Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Իրինա Հարությունյանը և այլք՝ քրեական նոր դրամայում՝ «Քավարան». life.tert.am

«Յուքոմ» ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիումի եթերում մարտի 6-ից կհեռարձակվի 20 մասից բաղկացած «Քավարան» քրեական դրաման, որում խաղում են Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Լիլիթ Հարոյանը, Կառլոս Մուրադյանը, Իրինա Հարությունյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վահե Զիրոյանը, Էդգար Սարգսյանը, Սամվել Փիլոյանը, Գրիգոր Բաղդասարյանը և այլք։

Քրեական դրամայի (սարսափ, թրիլլեր ժանրին բնորոշ տարրերով) սցենարի հեղինակը Անահիտ Շահսուվարյանն է, ռեժիսորը` Հարութ Շատյանը։ Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Դիլիջանում։

Tert.am Life–ի հետ զրուցում նախագծի գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանը պատմեց սյուժետային մանրամասներ: Ֆիլմի հերոսները օրիգինալ առաջարկ են ստանում տուրիստական գործակալությունից` անցկացնել «հենդ-մեյդ» Ամանոր «Դադիձոր»–ում։ Ստանալով արտասովոր և գրավիչ առաջարկ` բոլորը շտապում են «Դադիձոր»։ Հանգստանալու մեկնողներից ոչ մեկ չի պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն, ինչ սարսափի ու մղձավանջի միջով է անցնելու։

«Միստիկ պայմաններում անհետացած մարդկանց ճակատագրերը մինչև «Դադիձոր» հասնելն էր կանխորոշած։ Նրանք բազում փորձությունների մեջ են ընկնում։ Նոր տարին վերածվում է իսկական քաոսի։ Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ հանգստի մեկնողների հարազատները պարզում են, որ «Դադիձոր» անունով հանգստյան գոտի չկա։ Բոլորին հետաքրքրում է, թե ուր են նրանք, ինչ պայմաններում են գոյատևում, ինչի համար է այդ ամենը կազմակերպվել և ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այդ մարդիկ»,– ասաց Արան։

Հեռուստաֆիլմի պրոդյուսերը նշեց, որ երիտասարդներին կապում է ընդհանուր մեկ բան, ինչն էլ պարզվում է պատմության հանգուցալուծումից հետո։ Մինչև այդ, փոսի մեջ հայտնված 13 հոգին գոյատևելու, իրենց կյանքը փրկելու, ողջ մնալու խնդիր ունեն։ Նրանք չեն կարողանում ելքեր գտնել։ Ամեն անգամ նրանք կորցնում են ինչ–որ մեկին»,– նշեց Արան։

Վերջինս հավելեց, որ քրեական ժանրի հեռուստաֆիլմում սպանությունների տեսարանները ներկայացրել են հնարավորինս էսթետիկ։ «Շուկայում այս ձևաչափով նախագիծ չկա, եթե նույնսիկ եղել է, ապա վաղուց։ Փորձել ենք արտադրել այն, ինչ կհետաքրքրի հեռուստադիտողին։ Ինտրիգները հեռուստադիտողին լարված կպահեն հեռուստաէկրաններին։ Հավատացած եմ, որ առաջին սերիայից հեռուստադիտողը կգնահատի մատուցվող որակյալ արտադրանքը»։

Ամբողջությամբ՝ life.tert.am