Յուրաքանչյուր աղջկա առաջին սերը, անխոս, իր հայրիկն է: Կապը, որը գոյություն ունի հայրիկի և դստեր միջև, ինչ-որ յուրահատուկ բան է, չէ՞ որ հենց դա կարող է հետագայում ազդեցություն ունենալ տղամարդու ընտրության հարցում: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է լինել ընդօրինակման օրինակ և իմաստուն ուսուցիչ երեխաների ամբողջ կյանքի ընթացքում:
Ներկայացնում ենք 14 բան, որը պետք է անի յուրաքանչյուր տղամարդ իր դստեր համար, որպեսզի նա մեծանա հասուն, պատասխանատու և ուժեղ:
Նրան ժամանակ հատկացրեք, նույնիսկ, երբ նա դեռ շատ փոքր է:
Բռնեք նրա ձեռքը:
Հաճախ ասացեք, թե նա ինչքան գեղեցիկ է:
Հաճույք ստացեք յուրաքանչյուր պահից:
Նրա հիշողության մեջ թողեք որքան հնարավոր է շատ վառ պահեր:
Լսեք նրան:
Ցույց տվեք, թե ինչ է սերը:
Երբեմն թող քնի ձեր կողքին:
Բացահայտեք նրա համար սպորտի աշխարհը:
Պարեք նրա հետ:
Հիշեցրեք, որ կարևոր է ոչ միայն գեղեցկությունը, այլև խելքը:
Մի որոշեք նրա փոխարեն:
Սովորեցրեք նրան պատասխանատվություն կրել կատարածի համար:
Վստահեք նրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը