Marni նորաձևության բրենդը ներկայացրել է աշուն-ձմեռ տարեշրջանի հագուստի նոր հավաքածու: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրերը նախատեսված են հարուստ երևակայությամբ օժտված համարձակ աղջիկների համար:
Հավաքածուի ուրվագծերը կամ կիպ գրկում են մարմինը, կամ, ընդհակառակը, ծածկում են այն մեծ ծավալներով: Դիզայնի հիմնական տարրերից մեկը երկրաչափական պրինտներն ու նախշերն են:
Marni բրենդը հիմնադրվել է 1994 թվականին: 2012 թվականի դեկտեմբերին մակնիշը ձեռք է բերել OTB ընկերությունը, որին պատկանում են նաև Diesel, Maison Margiela և Viktor & Rolf բրենդները: 2016 թվականի վերջին ընկերությունից հեռացավ նրա հիմնադիրը՝ Կոնսուելո Կաստիլիոնին: Բրենդի նոր կրեատիվ տնօրենը դարձավ Ֆրանչեսկո Ռիսոն, որն ավելի վաղ աշխատում էր Anna Molinari, Alessandro Dell՚Acqua և Prada մակնիշների համար:
2017 թվականի փետրվարին Marni-ը ձեռնարկեց նոր գովազդային արշավ: Գլխավոր թեման դարձել է լուսանկարների ստեղծման գործընթացը, լուսանկարներում մոդելները պատկերված են ձեռքներին՝ խցիկներ: Արշավի հեղինակն ամերիկացի նկարիչ Բարբարա Փրոբսթն է: