Ջիջի Հադիդը լուսանկարվել Է Vogue-ի արաբական տարբերակի շապիկի համար
Advertisement 1000 x 90

Ջիջի Հադիդը լուսանկարվել Է Vogue-ի արաբական տարբերակի շապիկի համար

Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը լուսանկարվել է Vogue հանդեսի արաբական տարբերակի շապիկի համար: Մանեկենուհու ֆոտոշարքից կադրեր են հրապարակվել Instagram սոցցանցում հրատարակության էջում:

Լուսանկարներից յուրաքանչյուրը, որոնցում Հադիդը պատկերված է գլխաշորով, հավաքել է ավելի քան 9 հազար լայք: Լուսանկարների հեղինակը նյույորքցի ֆոտոնկարիչ Ինես վան Լամսվիրդն է: Նա նաև Հադիդի այլ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր անձնական էջում:

Vogue Arabia հանդեսի առաջին համարը՝ Հադիդի մասնակցությամբ, որը պաղեստինյան արմատներ ունի, թողարկվել է մարտին: Հրատարակությունը վաճառվելու է Մերձավոր Արևելքի երկրներում, ներառյալ Քաթարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: