Արմինկան օրերս Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը բավական քննադատությունների էր արժանացել:
Երեկ Արմինկան նոր նկար է հրապարակել, մեկնաբանելով,- «Երբ ես որևէ բան եմ տեղադրում այստեղ, դա պարզապես ցանկություն է` կիսել ձեզ հետ այդ օրվա կամ պահի իմ զգացողություններն ու տպավորությունները: Ես երբեք չեմ ակնկալում կարդալ, որ ես գեղեցիկ եմ կամ խելացի: Հավատացեք, ես ինքնաբավ մարդ եմ` իմ բոլոր թերություններով հանդերձ… Պարզապես կարծում էի, որ եթե «հետևում» եք ինձ, ուրեմն ձեզ հետաքրիր է իմ աշխարհը, այլ ոչ թե իմ ոչ այնքան գեղեցիկ արտաքինը, նկարիս անհաջող ռակուրսը, կամ մաշկիս անհարթությունը: Սեր ու խաղաղություն բոլորիդ»: