Կանայք սիրում են գինի, սակայն նախընտրությունները տարբեր են։ Կանանց մեծ մասը նախընտրում է կամ սպիտակ, կամ կարմիր գինի։ Soulpost.ru-ն գրում է, որ որոշ մասնագետներ կարծում են, որ գինու ընտրությունը շատ բան կարող է պատմել կնոջ անձի մասին։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են կարդալ սիրավեպեր, սպիտակ գինի նախընտրողները գերադասում են ժամանցային ամսագրեր կարդալ։
Կարմիր գինի նախընտրողներն ընտրում են հարաբերությունները, սպիտակ գինի նախընտրողները՝ սեռական հարաբերություն մի գիշերով։
Կարմիր գինի նախընտրողները պրակտիկ են, սպիտակ գինի նախընտրողներն ապրում են տվյալ օրով։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են չսափրված տղամարդկանց, սպիտակ գինի նախընտրողները՝ սափրվածներին։
Կարմիր գինի նախընտրողները փիլիսոփաներ են, սպիտակ գինի նախընտրողները՝ զուր խոսողներ։
Կարմիր գինի նախընտրողները մտահոգվում են իրենց թերություններով, իսկ սպիտակ գինի նախընտրողները կոմպլեքսներ չունեն։
Կարմիր գինի նախընտրողներն ինտրավերտ են, իսկ սպիտակ գինի նախընտրողները շրջապատի «հոգին» են։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են հարմարավետ կոշիկներ, սպիտակ գինի նախընտրողները՝ բարձրակրունկներ։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են տաքություն, սպիտակ գինի նախընտրողներին մի փոքր սառը չի խանգարի։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են լավ գրականություն, սպիտակ գինի նախընտրողները՝ լավ ֆիլմ։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են կենդանի շփում, սպիտակ գինի նախընտրողները՝ խոսել հեռախոսով։
Կարմիր գինի նախընտրողները սիրում են ընկերների հետ փոքր հանդիպումներ, սպիտակ գինի նախընտրողները՝ մեծ երեկույթներ։
Կարմիր գինի նախընտրողներն ասում են այն, ինչ մտածում են։ Սպիտակ գինի նախընտրողները գերադասում են լսել։
Կարմիր գինի նախընտրողները ռոմանտիկ են, սպիտակ գինի նախընտրողները՝ պրակտիկ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը