Ինչո՞վ է օգտակար լաց լինելը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է օգտակար լաց լինելը

Ե՞րբ եք վերջին անգամ լաց եղել: Գուցե լացելու սովորություն չունեք, կամ սովորել եք թաքցնել արցունքները: Իրականում արցունքները ոչ միայն օգտակար են, այլև ուժի և դիմացկունության նշան են:

Ի՞նչ են նշանակում արցունքները.

Ինչպես ազատվել սթրեսից

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ շատ մարդիկ  հանգստանում են լաց լինելուց հետո: Լացը համարվում է  մտքերն ու իրադարձությունները մաքրող ամենաարդյունավետ միջոցը: Թաքցնելով արցունքները՝ օրգանիզմը կարող է երկարատև սթրես ապրել, որը, իհարկե, բացասաբար կազդի առողջության վրա: Երբ լաց ենք լինում, դուրս ենք բերում բացասական լարվածությունը, որը կուտակվում է օրվա ընթացքում, ինչն օգնում է վերածրագրավորել օրգանիզմը: Էմոցիոնալ արցունքները պարունակում են հորմոններ, որոնք լավացնում են մեր տրամադրությունը:

Մի մտածեք՝ ինչ են մտածում մյուսները

Խոցելի ու անօգնական զգալու զգացողությունը, որպես կանոն, համարվում է արդյունքն այն վախի, թե ինչ կմտածեն մյուսները:

Չեք վախենում ձեր զգացմունքներից

Մարդիկ լաց են լինում տարբեր պատճառներով՝ հորմոնալ դիսբալանս, չարություն, կորուստ, միայնություն, սթրես, և այլն: Հաճախ նույնիսկ չենք հասկանում արցունքների պատճառը:  Սա նշանակում է, որ ընդունում եք ձեր զգացմունքներն ու չեք կարողանում դրանք կառավարել: Բացասական զգացողություններ կուտակելով՝ կարող եք մեծ վնաս հասցնել օրգանիզմին, հատկապես՝ նյարդային համակարգին:

Արցունքները ձեզ դարձնում են լավագույն ընկեր

Երբ գտնվում եք մի իրավիճակում, ուր նաև ձեր ընկերն է ներգրավված, գուցե ճնշեք ձեր էմոցիաները՝ ընկերոջը քաջալերելու համար: Սակայն այս դեպքում լաց լինելով՝  ցույց եք տալիս ձեր ընկերոջը, որ դուք նույնչափ զգում եք իր ցավը:

Արցունքներն ու հոգեբանական հիվանդությունները

Եթե զգում եք, որ անդադար լաց լինելու ցանկություն ունեք, դիմեք մասնագետի: Քրոնիկ լացը կարող է դեպրեսիայի նախանշան լինել:

Եզրակացություն

Լացը համարվում է օրգանիզմը մաքրող ամենաարդյունավետ միջոցը, որն օգնում է կառավարել մեր էմոցիաները: Այն բարձրացնում է տրամադրությունը, հանում է սթրեսը, ամրացնում է բնավորությունը և  հարաբերությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը