Ռայան Ռեյնոլդսը հրապարակել է «Դեդփուլ» մարտաֆիլմի շարունակության թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռայան Ռեյնոլդսը հրապարակել է «Դեդփուլ» մարտաֆիլմի շարունակության թրեյլերը

Կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսն իր YouTube-ալիքում հրապարակել է «Դեդփուլ» մարտաֆիլմի շարունակության առաջին պրոմոհոլովակը:

Սիքվելից ներկայացված տեսարանում գլխավոր գործող անձը՝ Ուեյդ Ուիլսոնը (Ռեյնոլդս), փորձում է մի տղամարդու փրկել կողոպտիչից, բայց ուշանում է, որովհետև չափազանց երկար է հագնում գերհերոսի իր հագուստը:

«Դեդփուլ 2-ը» էկրան կբարձրանա 2018 թվականի մարտին: Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Լիթչն է («Ջոն Ուիք»): Դերասանական կազմը դերևս չի բացահայտվում: