Ֆրասիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն ստացել է Վենետիկի կինոփառատոնի պատվավոր մրցանակ: Պարգևատրման արարողությանը մասնակցել է դերասանուհի Սոֆի Մարսոն:
«Ես երբեք չեմ մտածում անցյալի մասին: Առաջ, առաջ, առաջ»,- հայտարարել է 83-ամյա Բելմոնդոն:
Դերասանը առաջին անգամ Վենետիկի փառատոն է եկել 1965 թվականին «Խելագար Պիերո» ֆիլմով: Ֆիլմը վատ է ընդունվել, սակայն հետագայում ճանաչվել է որպես դասական: Բելմոնդոյի մյուս հայտնի ֆիլմերից են «Կշռիր ողջ ռիսկը» (1960), «Տղամարդը, որն ինձ դուր է գալիս» (1969), «Բորսալինո» (1970), հայտնում է EFE-ն: