Ժնևի Միջազգային ավտոսրահում տեղի է ունեցել Audi Q8 sport concept-ի համաշխարհային պրեմիերան, որը ներկայանում է որպես ապագայի քրոսովեր: Այդ մասին «Լենտա.ռու»-ն հայտնել է իրադարձությունների վայրից:
Ավտոմեքենան հանդերձված է 476 ձիաուժ հզորությամբ շարժիչով. 4,7 վայրկյանի ընթացքում այն կարող է սլանալ ժամում մինչև 100 կիլոմետր արագությամբ: Առավելագույն արագությունը, որը կարող է զարգացնել ավտոմեքենան, կազմում է ժամում 275 կիլոմետր:
Նշվում է, որ ուղեբեռի հատվածի հատակի տակ տեղակայված լիթիումա-իոնային մարտկոցն ավտոմեքենային թույլ է տալիս տրանսպորտի դանդաղ հոսքում շարժվել անջատված ներքին այրման շարժիչով: