«Հուսով եմ` դուր եմ գալիս տղամարդկանց». Իջինը Tert.am Life–ի սեքսուալ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հուսով եմ` դուր եմ գալիս տղամարդկանց». Իջինը Tert.am Life–ի սեքսուալ ֆոտոշարքում

Մոսկվայում բնակվող երգչուհի Իջին Գրիգորյանը, որին շատերը կհիշեն «Դեպի Եվրատեսիլ»  նախագծի նախընտրական փուլից, այս օրերին Երևանում է։ Երգչուհին նկարահանվել է Tert.am Life–ի ֆոտոշարքում և խոսել կնոջ սեքսուալության մասին։

Գեղեցկությունը միայն արտաքնապես չի արտահայտվում

Կարևորը ներքին ներդաշնակությունն ու ինքնավստահությունն է։ Աղջիկը կարող է արտաքնապես տգեղ լինել, բայց իր ժեստերով, խոսելաձևով, պահվածքով այլ էներգիա հաղորդի և այլ տպավորություն ստեղծի։ Գեղեցկությունը հենց նրանում է կայանում, որ աղջիկը գիտի` իրեն ինչպես դրսևորել։

Ոչ բոլորն են օժտված սեքսուալությամբ

Սեքսուալ աղջիկներին հարկավոր չէ բաց հագնվել` ուշադրություն գրավելու համար։ Աղջիկը կարող է ոտքից գլուխ փակ լինել, բայց հայացքով, աչքերով, շարժուձևով յուրաքանչյուրին գերել։ Կան աղջիկներ, որոնք սեքսուալ չեն և արհեստական ձևերով փորձում են ցույց տալ իրենց գրավչությունը։ Հավատացեք, տղամարդիկ  միանգամից զգում են նման աղջիկներին։

Երբեմն, տղամարդկանց կողքին այնքան  հասարակ թվացող կանանց ենք տեսնում, որ հարց ենք տալիս, թե ինչ է գտել այս աղջկա մեջ։ Նման աղջիկներն իրենց էներգիայով են գերում տղամարդկանց։

Ես չեմ կարող ասել` սեքսուա՞լ եմ, թե` ոչ։ Դա պետք է տղամարդիկ ասեն։ Ես ինձ որպես արտիստ, մոդել եմ դիտում։ Չեմ մտածում այնպես անել, որ սեքսուալ լինեմ։ Ինձ դրսևորում եմ ինձ այնպես, ինչպես կամ, քանի որ արհեստականը նկատելի է։ Հուսով եմ` դուր եմ գալիս տղամարդկանց ։)

Ամբողջությամբ՝ life.tert.am