Դեյվ Բարրին հայտնի է աշխարհին իր հումորային աֆորիզմներով, որոնցում նա նկարագրում է իր կյանքի ընթացքում սովորած փաստերը։
Առաջարկում ենք ծանոթանալ նրա գրառումներից մի քանիսին, քանի որ դրանք շատ բան կարող են սովորեցնել, ինչպես նաև կարող են բարձրացնել տրամադրությունը։
1 Եթե ստիպված լինեի մեկ բառով բնութագրել այն հանգամանքը, որի պատճառով մարդությունը երբեք չի հասնի իր պոտենցիալի առավելագույնին, ապա այդ բառը «հանդիպումներ»-ը կլիներ։
2 Հոբբիների և հոգեկան խանգարումների սահմանագիծը չափազանց նուրբ է։
3 Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ձեզ պատմել իրենց կրոնական հավատքի մասին, գրեթե երբեք չեն ցանկանում լսել հենց Ձեր հավատքի մասին։
4 Երբեք պետք չէ կարիերան կյանքի հետ խառնել։
5 Երբեք չի կարելի լիզել սթեյքի դանակը։
6 Տիեզերքի ամենակործանիչ ուժը բամբասանքն է։
7 Կգա մի օր, երբ դուք կհասականաք, որ ձեր ծննդյան օրը այդքան էլ կարևոր չէ մյուսների համար։ Դա պետք է լինի 11 տարեկանում։
8 Այն մարդը, ով հարգանքով է խոսում ձեզ հետ, սակայն կոպտում է մատուցողներին, իրականում կեղծավորություն է անում (Սա միշտ ճշմարիտ է, ուշադիր եղեք դրան)։
9 Բացի տարիքից, սեռից, կրոնից և սոցիալական դիրքից՝ կա ևս մեկ բան, որ համախմբում է անխտիր բոլոր մարդկանց։Մենք բոլորս էլ համոզված ենք, որ միջինից լավ ենք մեքենա վարում։
10 Երբեք մի վախեցեք նոր բաներ փորձելուց։ Եվ հիշեք, որ Նոյյան տապանը կառուցել է անփորձ մարդը, իսկ Տիտանիկը կառուցել է ինժեներների մի հսկայական խումբ։
Ամբողջությամբ՝ entertrain.1in.am