X Factor նախագծի վերջին թողարկումները դերասան, երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյանի փոխարեն վարում էր «Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանը: Այս փոփոխությունը շատերի մոտ հարց էր առաջացրել՝ արդյոք Գրիշա Աղախանյանը հեռացել է նախագծից: Armtimes.com-ը փորձեց ճշտել նրանից, թե որն է բացակայության պատճառը:
««Պլյուս-մինուս» ներկայացումով հյուրախաղերի էինք գնացել: 20 օր բացակայում է այդ պատճառով էլ չկայի եթերում: Մի 2 հաղորդման չմասնակցեցի, բայց շուտով կրկին կլինեմ նախագծում»,- ասաց նա:
Գրիշա Աղախանյանը «Պլյուս-մինուս» ներկայացման անձնակազմի անդամների՝ Մկրտիչ Արզումանյանի, Հովհաննես Ազոյանի և Էվա Խաչատրյանի հետ հյուրախաղերի էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: