Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գագաթաժողովում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գագաթաժողովում

Անջելինա Ջոլին 2002-ից սկսած աշխատում է ՄԱԿ-ում: 41-ամյա հոլիվուդյան աստղը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպանն է:

Սեպտեմբերի 8-ին դերասանուհին Լոնդոն է ժամանել մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի տեղակալ գեներալ սըր Գորդոն Մեսենջերի, նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քարտուղար Մայքլ Ֆալլոնի ու ԱՄՆ պաշտպանության նախարարի քարտուղար Էշ Քարթերի հետ, հաղորդում է The Daily Mail-ը:

LONDON, ENGLAND - SEPTEMBER 8: UN Special Envoy, Angelina Jolie is greeted by UK Vice Chief of the Defence Staff General Sir Gordon Messenger at the UN Peacekeeping Defence Ministerial at Lancaster House on September 8, 2016 in London, England. (Photo by Stefan Rousseau - WPA Pool/Getty Images)

LONDON, ENGLAND - SEPTEMBER 8: UN Special Envoy, Angelina Jolie speaks to US Defence Secretary Ash Carter at the UN Peacekeeping Defence Ministeriall at Lancaster House on September 8, 2016 in London, England. (Photo by Stefan Rousseau - WPA Pool/Getty Images)

angelina-jolie-mobbed

newsbreak-angelina-jolie-undergoes-double-mastectomy

Դերասանուհին ելույթ է ունեցել գագաթաժողովի՝ 80 երկրներից ժամանած մասնակիցների առջև, ասելով. «ՄԱԿ-ի խաղաղապահների հանդեպ վստահությունը հիմա խաթարված է: Պատճառը զորքերում զինվորականների կողմից իրենց ծառայակից կանանց, նաև տեղաբնակ կանանց ու երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի աճն է, որոնց մասին հայտնի է դառնում հասարակությանը: Ընդ որում, բռնացողները նրանք են, որոնք եկել են այդ մարդկանց պաշտպանելու: Եվ միայն ՄԱԿ-ի խաղաղապահների քանակի ավելացումով այս հասունացած խնդիրը հնարավոր չէ լուծել: Կարևոր է վերանայել խաաղապահ գործողությունների կազմակերպման կարգը՝ պաշտպանելու համար անպաշտպանների պատիվն ու արժանապատվությունը»:

Ջոլին շեշտել է, որ դրա համար անհրաժեշտ է նախևառաջ ընդլայնել խաղաղապահ ուժերի կանացի կազմը, որն այս պահին զինծառայողների ընդհանուր թվաքանակի միայն հինգ տոկոսն է կազմում: