Դերասանուհի Նատալի Պորտմանը հղի է՝ հայտնում է People-ը: Դերասանուհին և նրա ամուսինը՝ պարուսույց Բենջամին Միլպյեն, արդեն 5-ամյա որդի ունեն՝ Ալեֆը:
Սեպտեմբերի 8-ին Պորտմանը Վենետիկի կինոփառատոնում ներկա է եղել իր նոր «Պլանետարիում» ֆիլմի պրեմիերային: Կարմիր գորգի վրա դերասանուհին հայտնվել է Valentino-ի զգեստով, և ԶԼՄ-ները անմիջապես լուրեր են շրջանառել, որ նա հղի է: People ամսագիրը հաստատում է այդ տեղեկությունը:
Պորտմանը և Միլպյեն ծանոթացել են «Սև Կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Զույգը ամուսնացել է 2012 թվականին: