Ժնևի ավտոսրահում հայտարարել են «Աշխարհի այս տարվա լավագույն ավտոմեքենան» (WCOTY) մրցույթի ֆինալիստներին: Դրանց ցուցակը հասանելի Է World Car Awards կայքում:
Դրանում տեղ են գտել քրոսովերներ՝ գերմանական Audi Q5-ը և Volkswagen Tiguan-ը և բրիտանական Jaguar F-Pace-ը: Հաղթողը կհայտարարվի ապրիլին Նյու Յորքում:
Անցյալ տարի տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Mazda MX-5 ռոդսթերը, 2015 թվականին՝ Mercedes-Benz W205-ը:
Բացի այդ, որոշվել են ֆինալիստներն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ «աշխարհի քաղաքային ավտոմեքենան» (այս տարի շնորհվում է առաջին անգամ), «պրեմիում դասի տարվա ավտոմեքենան», «տարվա էկոլոգիական ավտոմեքենան» և «տարվա ավտոմոբիլային դիզայնը»:
WCOTY մրցույթն ամեն տարի անցկացնում է 2014 թվականից հունվարից: Հաղթողներին որոշում են աշխարհի 70-ից ավելի ավտոլրագրողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: