Բաղադրությունը
125 գ. գառան մսի համար վերցնել
25 գ. գլուխ սոխ
10 գ. կարագ
50 գ. թարխուն
100 գ. կարտոֆիլ
աղ, պղպեղն ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի կրծքամիսը 30-40 գ-ի չափով կտրել, լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել՝ ժամանակ առ ժամանակ քաֆը հեռացնելով:
Քամած արգանակի մեջ լցնել խաշած մսի կտորները, մաքրած ու կտրատած կարտոֆիլը, սոխեռածը, կտրատած թարխուն, աղ, պղպեղ և ապուրը եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: