ATV-ի եթերում հեռարձակվող սիթքոմը կսկսվի մարտի վերջից։ Նախագծի դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը նշել է, որ նոր եթերաշրջանում առանձնահատուկ շեշտադրում են դրել։
«Ամեն սերիա կունենա առանձին պատմություն` պահելով սյուժետային գծերը։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ սերիալային հնարքները սիթքոմում այդքան էլ արդարացված չեն։ Ինտրիգները, որոնք քեզ ստիպում են հաջորդ սերիան նայել, թե ինչ է լինելու, նոր եթերաշրջանում չեն լինի։ Սիթքոմի դասագրքային դրամատուրգիայի օրինակով այն մի տեղ սկսվելու է և այլ տեղ`ավարտվելու։ Այսինքն` սերիան ամբողջական է լինելու, բայց փոխկապակցված»,– ասել է Վաչեն։
Վերջինիս խոսքով` 24 մասից բաղկացած սիթքոմում դերասանական կազմի փոփոխություններ չեն լինի։