«Դակոտան ունի նորաձևության շատ նուրբ և բարդ ըմբռնում: Նա չի վախենում ընդլայնել սահմանները և ինչ-որ անսպասելի բան կրել»,- աղջկա մասին այսպես է արտահայտվել մակնիշի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը:
Jimmy Choo բրիտանական բրենդը, որը մասնագիտանում է կոշիկի և աքսեսուարների թողարկման բնագավառում, ստեղծվել է 1996 թվականին: Նրա հաճախորդներից մեկը եղել է արքայադուստր Դիանան: 2003 թվականին ընկերության հիմնադիր Ջիմի Չուն նորաձևության ինդուստրիայի հանդեպ ունեցած վաստակի համար ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի պատվավոր տիտղոս: