Մարտի 14–ին կմեկնարկի «Արմենիա TV»–ի նոր եթերաշրջանը։ «Դոմինո» սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը Tert.am Life–ի հետ զրույցում հայտնել էր, որ այս եթերաշրջանում այլևս չեն նկարահանվի Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, Գայանե Ավետիսյանն ու Զառա Մինասյանը։ «Դոմինոյի» անձնակազմին նոր դերասանուհի է միացել՝ Թինա Ղավալյանը։
Tert.am Life–ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ընթերցողներին է ներկայացնում նոր եթերաշրջանի առաջին լուսանկարները։ Նոր եթերաշրջանի սերիաներից մեկում հեռուստադիտողները կտեսնեն նաև հաղորդավար Արտակ Վարդանյանին։ Թե Արտակն ինչ առաքելությամբ է հայտվել «Դոմինոյում», ստեղծագործական թիմն առայժմ չի բացահայտում։
Ստեղծագործական թիմը խոստանում է գունեղ, հետաքրքիր զարգացումներով նոր եթերաշրջան, որը կրկին կսկսվի շրջադարձային իրադարձությամբ։ Հարությունը նշեց, որ սցենարային հետաքրքիր զարգացումներ են սպասվում՝ սուր հումորներով և բարձր որակով, սակայն չցանկացավ փակագծեր բացել։
Սիթքոմը նաև նոր տաղավար ունի, որը երևում է մեր ֆոտոշարքում։
Ամբողջությամբ՝ life.tert.am