Այսօր Ձեր ուշադրությանն անսովոր մի հոդված կներկայացնենք: Դրանք Նեպալյան իմաստունների խորհուրդներն են` երկար ու առողջ կյանքի համար: Կարծես թե յուրաքանչյուր կետը շատ պարզ է: Բայց արդյո՞ք մենք միշտ հիշում ենք դրանց մասին: Եկեք մեկ անգամ ևս հասկանանք բոլոր կետերը, մտածենք դրանց մասին: Հնարավոր է` դա մեզ կօգնի ապրել երկար և առողջ:
Եվ այսպես, Նեպալյան իմաստունների 32 խորհուրդները երկար և առողջ կյանքի համար:
1. Խոսեք դանդաղ, բայց արագ մտածեք:
2. Մի դատեք մարդկանց` ըստ իրենց բարեկամների:
3. Երբ Դուք ասում եք՝ «Ես քեզ սիրում եմ», ճիշտն ասեք:
4. Երբ Դուք ասում եք՝ «Ես զղջում եմ», նայեք մարդու աչքերին:
5. Երբեք մի ծիծաղեք օտարների երազների և երազանքների վրա:
6. Տվեք մարդկանց ավելին, քան նրանք սպասում են, և արեք դա ուրախությամբ:
7. Ձեր մտքում միշտ պահեք Ձեր սիրելի բանաստեղծությունը:
8. Մեծագույն սերը և հսկայական ձեռքբերումները պահանջում են մեծ ռիսկ:
9. Երբ Դուք պարտվում եք, աշխատեք դրանից դաս քաղել, իսկ երբեմն՝ նաև օգուտ:
10. Հարգեք ինքներդ Ձեզ, հարգեք ուրիշին և պատասխան տվեք Ձեր բոլոր արարքների համար:
11. Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերությունը:
12. Երբ հասկանում եք, որ սխալ եք թույլ տվել, աշխատեք ոչ թե կոծկել այն, այլ շուտ ուղղել:
13. Ամեն օր որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ:
14. Բաց եղեք փոխանակման համար, բայց ձեռքներիցդ բաց մի թողեք Ձեր արժեքները:
15. Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
16. Շատ գիրք կարդացեք:
17. Հավատացեք Աստծուն, բայց Ձեր մեքենան միշտ փակ պահեք:
18. Սիրելիների հետ վեճի ժամանակ դիմեք ընթացիկ իրավիճակին: Մի՛ հիշեցրեք անցյալը:
19. Կարդացեք տողատակերը:
20. Ձեր գիտելիքներով կիսվեք երեխաների հետ: Այսօր սա անմահության հասնելու միակ հայտնի մեթոդն է:
21. Նուրբ եղեք հողի հետ: Մի՛ աղտոտեք այն:
22. Երբեք մի՛ ընդհատեք, երբ Ձեզ շողոքորթում են:
23. Մի՛ խառնվեք ուրիշի գործերին, մի՛ տվեք դատարկ խորհուրդներ:
24. Մի՛ վստահեք նրանց, ովքեր համբուրվում են Ձեզ հետ` առանց աչքերը փակելու:
25. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ չեք եղել:
26. Եթե Դուք մեծ գումար վաստակեք, դրա մի մասն օգտագործեք ուրիշներին օգնելու համար:
27. Հիշեք, չստանալ ցանկալին, դա երբեմն հենց հաջողությունն է:
28. Լսեք բժիշկներին, բայց սովորեք խախտել նրանց որոշ արգելքները:
29. Ձեր հաջողությունը գնահատեք նրանով, ինչը ստիպված եք եղել զոհաբերել, որպեսզի հասնեք դրան:
30. Ձեր Ես-ը հենց Ձեր ճանապարհորդության վերջնական կետն է:
31. Սիրուն և կերակուր պատրաստելուն վերաբերվեք խենթ անհոգությամբ: Մի սիրեք և մի պատրաստեք ուրիշների բաղադրատոմսերով:
32. Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք: Ծախսեք այն ամենը, ինչ ունեք: Քնեք, մինչև առնեք ձեր քունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը