Աշխարհում բազմաթիվ ստեղծագործ մարդիկ կան, ովքեր մշտապես մյուսներին օգնելու միջոցներ են փնտրում։ Adme.ru կայքը գրում է, որ ճանապարհների երկու կողմերում տեղադրված մետաղական արգելապատնեշները նախատեսված են մարդկանց անվտանգության համար. դրանք կանխարգելում են մեքենաների անկումը ճանապարհից։ Ամեն դեպքում, եթե մեքենան մեծ արագությամբ է ընկնում պատնեշի վրա, հետևանքները կարող են շատ լուրջ լինել։
Վերջերս հարավկորեական ETI ընկերությունը նախագծել է նոր պատնեշներ՝ փրկելու համար մարդկանց կյանքերը և նվազեցնելու համար վարորդների և ուղևորների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Պատնեշի մետաղական սյուների արանքում տեղադրվում են պլաստիկ շրջանակներ։ Այն ժամանակ, երբ մետաղական հատվածը կլանում է ավտոմեքենայի հարվածի ուժը, շրջանակները սկսում են պտտվել։ Դա ավտոմեքենաներին թույլ չի տալիս շրջվել։ Միևնույն ժամանակ, իջնում է ավտոմեքենայի վնասման պոտենցիալ վտանգը։
Այսօր արդեն Road Roller System-ն անցել է փորձաքննությունը և դրական եզրակացություններ է ստացել։ Առաջին երկիրը, որ ձեռք է բերել դրանք, Մալազիան է, որն այսօր փորձարկման համար համակարգը տեղադրում է ամենավտանգավոր ճանապարհներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը