Ինչպե՞ս դառնալ իդեալական կին: Ռավին Պոզնանին գրել է այդ մասին 1620թ.: Ի՞նչ եք կարծում՝ նրա խորհուրդները ակտուա՞լ են այսօր: Յուրաքանչյուր կին ցանկանում է իմանալ` ինչպես դառնալ իդեալական կին ամուսնու համար:
Ինչպես անել, որ ամուսինն աստվածացնի իրեն և ինչպես պահել իրեն սիրելիի հետ` այս կամ այն իրավիճակում: 1620թ. Ռավի Իցխակ Բեն Էյակիմը իր դստեր համար գրել է «Բարի սիրտը» գիրքը, որտեղ զետեղված էին «լավ կնոջ 10 պատվիրանները»: Պետք է ասել, որ Ռավին հիմար չէր:
Այնպես որ՝ արժե, որ բոլոր աղջիկները այս պատվիրաններն անգիր սովորեն:
1. Մի՛ արթնացրու նրան, երբ նա քնած է:
2. Մի՛ ստիպիր ամուսնուդ սպասել ուտելիքին: Քաղցը զայրույթի հայրն է:
3. Մի՛ հակաճառիր ամուսնուդ և մի՛ պնդիր, որ քո խորհուրդն ավելի լավն է, քան իրենը:
4. Մի՛ արա այնպիսի բան, որը կվիրավորի նրան: Եթե դու վերաբերվես նրան ինչպես թագավորի, նա կվերաբերվի քեզ ինչպես թագուհու: 5. Հավանություն մի տուր նրա թշնամիներին և մի՛ ատիր նրա ընկերներին:
6. Մի՛ սպասիր նրանից անհնարինը:
7. Զգույշ եղիր նրա փողերի հետ: Մի՛ թաքցրու նրանից քո փողային գործերը:
8. Պահպանիր նրա գաղտնիքները: Եթե նա պարծենում է, դա էլ գաղտնի պահիր:
9. Եթե ուշադիր լինես նրա խնդրանքներին, ապա նա կդառնա քո ստրուկը:
10. Զգույշ եղիր, երբ ամուսինդ զայրանում է: Այդ պահին մի եղիր ո՛չ ուրախ, ո՛չ կռվարար. ցածր խոսիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը