Մոռացեք անքնության մասին
Advertisement 1000 x 90

Մոռացեք անքնության մասին

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք: Այս մեթոդն իրական փրկություն է անքնությամբ տառապողների համար:

Սա ոչ միայն օգնում է քնի որակը լավացնել, այլև օգտակար է առողջության համար:

Ձեզ միայն անհրաժեշտ է լեզուն հպել քիմքին և շնչել:

Այս մեթոդն իսկական հակասթրես է:

Պրոցեդուրան նյարդային համակարգի համար իրական հանգստացնող միջոց է: Այն հանգստացնում է մարմինն ու անցկացնում է սթրեսը:

Ճիշտ շնչելու համար անհրաժեշտ է միայն լեզվի ծայրով հպվել քիմքին և խորը շունչ քաշել, ապա արտաշնչել՝ թոքերից դուրս բերելով ամբողջ օդը:

Այս հրաշալի մեթոդը հայտնի է՝ որպես 4-7-8 շնչառական տեխնիկա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը