Dream Empire դանիական ֆիլմը հաղթել է Սալոնիկի միջազգային կինոփառատոնում
Advertisement 1000 x 90

Dream Empire դանիական ֆիլմը հաղթել է Սալոնիկի միջազգային կինոփառատոնում

Ռեժիսոր Դևիդ Բորենշտեյնի Dream Empire («Երազանքի կայսրությունկը», 2016) դանիական ֆիլմն ստացել է «Ոսկե Ալեքսանդր» գլխավոր մրցանակը և այն ուղեկցող 5 հազար եվրո դրամական պարգևը Սալոնիկի Վավերագրական կինոյի 19-րդ միջազգային փառատոնում: Այս մասին հայտարարվել է մարտի 12-ի երեկոյան կինոֆորումի պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, կինոհամաժողով, որը տեղի է ունեցել Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքում:

Այս տարի Սալոնիկի վավերագրական ֆիլմերի փառատոնում առաջին անգամ սահմանվել է 12 կինոնկարների պաշտոնական մրցութային ծրագիր, որտեղ հաղթանակի համար որոշվել է պարգևատրել « Ոսկե Ալեքսանդր» արձանիկով: Ավելի վաղ այս մրցանակը հանձնում էին սոսկ Սալոնիկի գեղարվեստական ֆիլմերի  միջազգային կինոփառատոնում, որն ավանդաբար անցկացվում է աշնանը:

Dream Empire կինոնկարում պատմվում է 24-ամյա չինուհու մասին, որը գյուղատնտեսական շրջանից եկել է քաղաք՝ իրագործելու իր երազանքը:

Միջազգային մրցութային ծրագրում կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը և 2 հազար եվրո դրամական պարգևը, որը հատկացրել է Հունաստանի ռադիոն և հեռուստատեսությունը (ԷՌՏ),  բաժին են հասել ռեժիսոր Ռահուլ Ջայնի 50 րոպեից ավելի տևողությամբ «Մեքենաներ» (Machines, 2016) ժապավենին: Հնդկաստանի, Գերմանիայի և Ֆինլանդիայի համատեղ արտադրության կինոժապավենը վերլուծում է աշխատնաքի ծանր պայմանները Հնդկաստանի վիթխարի տեքստիլ ֆաբրիկայում:

Սալոնիկի՝ վավերագրական կինոյի միջազգային կինոփառատոնում, որը տեղի է ունեցել մարտի 3-ից մինչև 12-ը, ցուցադրվել է 213 ֆիլմ տասնյակ երկրներից: Ցուցադրություններն ընթացել են «Միջազգային մրցույթ», «Հունական համայնապատկեր», «Մարդու իրավունքներ», «Բնակության միջավայր», «Հիշողություններ – պատմություն», «Գեղադիտակ», «Ամեն ինչ կինոյի մասին (անձեր, ուղղություններ և անմոռանալի պահեր)», «Երաժշտություն», «Ազգային փոքրամասնություններ», «Վավերագրական ֆիլմեր երեխաների և դեռահասների համար» ու այլ թեմատիկ խորագրերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: