Արցախի Հանրապետությունը առաջին անգամ Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World գեղեցկության և նորաձևության մրցույթում կներկայացնի մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը:
Այս մասին դերասանուհին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը…
Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է ազատ ու անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,- գրել է նա: