Հայտարարվել են աշխարհի լավագույն օդանավակայանները
Advertisement 1000 x 90

Հայտարարվել են աշխարհի լավագույն օդանավակայանները

Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 100 օդանավակայաններից բաղկացած ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Տոկիոյի միջազգային օդանավակայանը (2016 թվականին՝ չորրորդ տեղը), երրորդ հորիզոնականը բաժին է ընկել հարավկորեական Ինչհոնին (մինուս մեկ տեղ տարվա ընթացքում): Առաջատարների տասնյակում տեղ են գտել Մյունխենի, Հոնկոնգի, Դոհայի ավիահանգրվանները և Տյուբու օդանավակայանը (Ճապոնիա), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոնի և Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգրվանները:

Առաջատարների հարյուրակում հայտնվել են Ռուսաստանի երեք օդանավակայաններ. «Դոմոդեդովո»-ն զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը (2016 թվականին՝ 53-րդը), «Շերեմետևո»-ն՝ 81-րդը (2016 թվականին՝ 78-րդը), իսկ Կազանի ավիահանգրվանը հայտնվել է 98-րդ դիրքում (2016 թվականին՝ 100-րդը):

Skytrax World Airport Awards-ը գլխավոր մրցանակն է համարվում օդանավակայանների գնահատման բնագավառում: Հարցումն ընդգրկում է 105 երկրների ներկայացուցիչների: Այս տարի դրան մասնակցել է գրեթե 14 մլն  ուղևոր: Ընդամենը գնահատվել են ամբողջ աշխարհի շուրջ 550 օդանավակայաններ: