Վերջերս 60 տարին լրացած մարդկանց շրջանակներում հարցում է անցկացվել «Ի՞նչ խորհուրդ կտաք ժամանակակից երիտասարդներին» թեմայի շուրջ: Կարծես բավականին պարզ հարց է, բայց որոշ պատասխաններ բավականին անսպասելի են եղել: Առաջարկում ենք կարդալ այն խորհուրդները, որոնք հիշատակվել են հարցման գրեթե բոլոր մասնակիցների կողմից:
1. Մարդիկ միշտ ասում են, որ «լավագույնն այն աշխատանքն է, որից Դուք կարող եք հաճույք ստանալ ամեն օր»: Սա սխալ հասկացություն է: Լավն է այն աշխատանքը, որը Դուք հանդուրժում եք ամեն օր, բայց որը ծածկում է Ձեր բոլոր ծախսերը: Գրեթե ոչ ոք չունի այնպիսի աշխատանք, որից ամեն վայրկյան կարելի է հաճույք ստանալ:
2. Տարիներն անցնում են ակնթարթային արագությամբ: Երիտասարդ տարիքում մի ամուսնացեք, լիարժեք կյանքով ապրեք: Ճամփորդեք և գործեք:
3. Ամեն ինչ չափից շատ լուրջ մի ընդունեք: Նույնիսկ ամենահուսահատ պահերին ծիծաղեք դժվարությունների վրա:
4. Ընկերը նա է, ով օգնության կհասնի, նույնիսկ, եթե Դուք նրան զանգահարեք գիշերը ժամը 2-ին: Մյուսները պարզապես ծանոթներ են:
5. Ձեր կյանքի ամենակարևոր մարդը նա է, ով համաձայն է Ձեզ հետ կիսել իր կյանքը:
6. Դուք չեք նկատում, ինչպես են Ձեր երեխաները մեծանում: Այդ պատճառով, հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:
7. Դեռ ոչ ոք չի մահացել՝ զղջալով, որ իր կյանքում քիչ է աշխատել: Աշխատասեր եղեք, բայց աշխատանքից վեր դասեք Ձեր ընտանիքին և, իհարկե, Ձեզ:
8. Դուք կարող եք ապրել կամ երկար, կամ կարճ կյանք, ոչ ոք չգիտի: Այդ իսկ պատճառով առողջության մասին պետք է սկսել հոգ տանել երիտասարդ տարիներին:
9. Եթե Դուք հոգնել եք Ձեր կյանքից, պարզապես կանգ առեք, խորը շունչ քաշեք, վայելեք այն ամենը, ինչ գեղեցիկ է և իսկապես կարևոր է:
10. Կերեք և մարզվեք այնպես, ասես Դուք շաքարախտ և սրտի հիվանդություն ունեք. այդպես Դուք առողջական խնդիրներ երբեք չեք ունենա:
11. Դուք ընդամենը մեկ կյանք ունեք: Փորձեք ջանք չխնայել՝ Ձեր ամենանվիրական երազանքներն իրականության վերածելու համար:
12. Գուցե սա այնքան էլ խորը խորհուրդ չէ, ինչպես մյուսները, բայց, այնուամենայնիվ. ամեն օր մաքրեք Ձեր ատամները:
13. Մի հետևեք բոլոր խորհուրդներին այնպես, ինչպես աստվածաշնչյան պատվիրաններին: Սովորեք ինքնուրույն որոշումներ կայացնել:
14. Իրերը պարզապես իրեր են: Մի կառչեք նյութական երևույթներից:
15. Դժվարությունները, որոնց Դուք հանդիպում եք երիտասարդ հասակում, իրենց մասին կհիշեցնեն ծերության ժամանակ: Նույնիսկ, եթե մտածում եք, որ ամբողջովին հաղթահարել եք դրանք:
16. Գնահատեք յուրաքանչյուր պահ և ցանկացած մանրուք:
17. Վճարեք Ձեր բոլոր հաշիվները և հեռու մնացեք պարտքերից:
18. Խանդը քանդում է հարաբերությունները: Վստահեք Ձեր սիրելիին:
19. Եթե Դուք ունեք չիրականացած երազանք, ապա պետք է գոնե փորձեք մոտենալ դրա իրականացմանը: Քանի որ տարիների ընթացքում այն ավելի անիրականանալի կդառնա:
20. Երբ Դուք առաջին անգամ հանդիպում եք ինչ-որ մեկին, հիշեք, որ Դուք ոչինչ չգիտեք նրա մասին: Դուք տեսնում եք նրա տարիքը, սեռը, հագուստը: Մոռացեք դրանց մասին: Կարծրատիպերը սահմանափակում են Ձեր կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը