Լոնդոնում բացվեց Միքելանջելոյի և Սեբաստիանոյի համատեղ աշխատանքին նվիրված ցուցահանդեսը
Advertisement 1000 x 90

Լոնդոնում բացվեց Միքելանջելոյի և Սեբաստիանոյի համատեղ աշխատանքին նվիրված ցուցահանդեսը

«Միքելանջելո և Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվեց Լոնդոնի Ազգային պատկերասրահում:

«Սա նկարիչների համատեղ աշխատանքի առաջին ցուցահանդեսն է, որոնց, թվում է, ոչինչ չէր կապում: Նշանավոր Միքելանջելո Բուոնարոտին և համեմատաբար քիչ հայտնի Սեբաստիանո դել Պիեմբոն պատկանում էին տարբեր նկարչական դպրոցների, մեկը՝ ֆլորենտական, մյուսը՝ վենետիկյան: Սկզբում նրանք «ընկերություն էին անում» Միքելանջելոյի գլխավոր մրցակցի՝ Ռաֆայել Սանտիի դեմ, բայց հետո սկսեցին իսկական ընկերություն անել»,- մամուլի աշխատակիցների համար կազմակերպված ցուցադրությանը պատմել է ցուցահանդեսի կազմակերպիչ Մատիաս Վայվելը:

Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 ցուցանմուշ՝ նկարիչների համատեղ արված նկարները, գործեր, որոնք նրանցից յուրաքանչյուրի կողմից արվել են առանձին, նկարներ, նամակներ և քանդակներ:

«Միքելանջելո և Սեբաստիանո» ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 25-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: