Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ You Tube վիդեոհոսթինգում տեղադրվել է ճապոնական արտադրության ճեպընթաց գնացքների մասին տեսանյութը: Խոսքը գնում է մագնիսային բարձիկով գործող ճեպընթացների մասին, որոնք ունակ են զարգացնել մինչև 500 կմ/ժամ արագություն:
Ճապոնիան մտադիր է 85 միլիարդ դոլար ծախսել՝ իր երեք խոշորագույն քաղաքները՝ Տոկիո, Նագոյա, Օսակա, երկաթուղային այդ ճանապարհով միմյանց կապելու համար: Նախագիծը ստացել է Chūō Shinkansen անվանումը, այն պատմության ընթացքում ամենաթանկարժեք երկաթուղային համակարգն է:
https://www.youtube.com/watch?v=SUBUTo82EQw
168.am