Նոր Զելանդիայում գետն աշխարհում առաջին անգամ մարդու իրավունքներ է ստացել
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայում գետն աշխարհում առաջին անգամ մարդու իրավունքներ է ստացել

Նոր Զելանդիայում Ուոնգանուի գետը դարձել է աշխարհում առաջինը, որին օժտել են մարդու իրավունքներով, տեղեկացնում է Guardian-ը:

Ուոնգանուիից մաորի ցեղախումբը, որը գետն իր նախնին է համարում, 140 տարի պայքարում Էր, ոպեսզի  այն կենդանի արարած ճանաչեն:

Նոր Զելանդիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքում Ուոնագուիին հասցված վնասը հավասարեցվում է ցեղախմբին հասված վնասին, քանի որ նրանք մեկ ամբողջություն են համարվում: Բացի դրանից, գետն ստացել է երկու խնամակալներ. մեկը ներկայացնում է երկրի իշխանությունը, երկրորդը՝ ցեղախումբը:

Գետին մարդու իրավունքներով օժտելու շուրջ դատավարությունը դարձել է ամենաերկարատևը Նոր Զելանդիայի պատմության մեջ, նշում է Guardian-ը: Ինչպես գրել է հրատարակությունը, այժմ նաև տեղացի մյուս ցեղերը կարող են պահանջել, որ իրենց համար սրբազան բնական օբյեկտները հավասարեցվեն կենդանի էկաների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: