Խոսող ծառով զգեստավորված անիմատորն առաջացրել է Reddit-ի օգտատերերի հիացմունքը: Տեսահոլովակը հրապարակվել է Kelbe Schrank-ի YouTube-ալիքում:
Տեսագրության մեջ, որը երկու օրում ավելի քան 70 հազար դիտում է հավաքել, Տեխասի Earth Art փառատոնի մասնակիցը փողոցում զբոսնում է՝ խռպոտ ձայնով ողջունելով միջոցառման հյուրերին և լուսանկարվում նրանց հետ: «Տեսնելով այս պարոնին՝ ես ինձ կրկին երեխա զգացի»,- նշել է պորտալի Thefutureeye այցելուն:
Արտասովոր զգեստավորումից ոգեշնչված օգտատերերը հիշել են անտառի հովիվներին անգլիացի գրող Ռոնալդ Թոլկինի «Մատանիների տիրակալը» կուլտային եռերգությունից: «Դա հենց է՜նթ է: Ի՜նչ հրաշալի է»,- զմայլվել է նրանցից մեկը: